1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանը թվարկեց ընդունելության քննությունների հանձնման քննական կենտրոնները

Արայիկ Հարությունյանը թվարկեց ընդունելության քննությունների հանձնման քննական 
կենտրոնները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 2-ից մեկնարկող միասնական քննություններն անց են կացվելու Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի մենք անց ենք կացնելու ընդունելության միայն մեկ քննություն և հաշվի ենք առնելու այլ բաղադրիչներ՝ այդ թվում նաև  օլիմպիադաների մասնակցությունը, միջին գնահատականը, մասնագիտական առարկաներից գնահատականները և այլն: Միասնական քննությունները մեկնակելու են հուլիսի 2-ին («Օտար լեզուներ»), այնուհետև շարունակվելու են հուլիսի 4-ին («Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»), հուլիսի 6-ին՝ («Մաթեմատիկա») և հուլիսի 8-ին («Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն, «Ֆիզիկա»)»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դիմորդներն էլեկտրոնային փոստի միջոցով արդեն իսկ սկսել են ստանալ տեղեկությունը, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը:

Նախարարն ընդգծեց, որ ուղարկվող անցագրերով կարող են ներկայանալ քննական կենտրոն:

Արագածոտնի մարզում քննական կենտրոնները լինելու են հետևյալ տեղերում՝ Աշտարակի թ. 1, թ. 3 հիմնական և թ. 5 ավագ դպրոցներ, Արարատի մարզում՝ Արտաշատի թիվ 1, 2 և 4 հիմնական դպրոցներ, Արմավիրի մարզում՝ թիվ 5, 6 և 8 հիմնական դպրոցներ, Գեղարքունիքի մարզում՝ Գավառի թ. 1 և 3 հիմնական, ինչպես նաև թիվ 8 միջնակարգ դպրոցներ, Լոռու մարզում՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ, թիվ 5 ավագ և թիվ 6 հիմնական դպրոցներ, Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց և թիվ 3, 4, 5 հիմնական դպրոցներ, Շիրակի մարզում՝ Գյումրու Օյումջյանի անվ. թիվ 21 միջնակարգ, 10 և 11 հիմնական դպրոցներ, Սյունիքի մարզում՝ Գորիսի թիվ 3 և 6 հիմնական դպրոցներ, իսկ  Կապանում՝ թիվ 2 և թիվ 6 դպրոցներ, Վայոց Ձորում՝ Եղեգնաձորի ավագ դպրոց,  Տավուշի մարզում՝ Իջևանի թիվ 1, 3 և 5 դպրոցներ:  

Երևանում միասնական քննություններն անց են կացվելու թիվ 11, 14, 155, 168, 174, 200, 21, 44 և 88 հիմնական դպրոցներում, ինչպես նաև թիվ 118, 170, 189, 190, 195, 29, 46 և 62 ավագ դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ խիստ միջոցներ է ձեռնարկել քննական կենտրոններ ներկայացողների և ծնողների համար:

«Քննական կենտրոնների մոտ չպետք է թույլ տանք կուտակումներ: Մեր պահանջն է, որպեսզի դիմորդն ունենա առավելագույնը մեկ ուղեկցող, սակայն անմիջապես բերելուց հետո, պետք է լքել տարածքը՝ կուտակումներից խուսափելու համար: Մեքենաների կայանում նույնպես չի թույլատրվելու»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ փոքր խմբերով ծնողները կարող են պարբերաբար մոտենալ հեռուստացույցներին, որպեսզի տեսնեն իրենց երեխաներին: Այդ ամենն իրականացվելու է խիստ հսկողությամբ:

Նախարարն ընդգծեց, որ իրենք կազմակերպել են ամեն ինչ, որ կարողանան պահպանել բոլոր կանոնները, սակայն այս ամենում կարևոր դերակատարություն ունեն դիմորդները, ծնողները և կազմակերպիչները:

Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որպեսզի բոլոր դիմորդներն ու իրենց ընտանիքի անդամներն այսօրվանից մինչև քննության օրը խստագույնս պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]