Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա VBET գավաթի հաղթող  

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա VBET գավաթի հաղթող

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Լեո» և «Էկո-Վիլ» ակումբները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Լարված պայքարում «Լեոն» հաղթեց 11:5 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի ֆուտզալի գավաթակիր։

Եզրափակիչից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ առաջնության հաղթողները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և գավաթով։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սարո ԳալստյանըԼեո»), լավագույն դարպասապահ՝ Արմեն Ֆիշյանը (ՀՊՏՀ), իսկ լավագույն ռմբարկուի կոչումը կիսեցին Գարեգին Մաշումյանը («Լեո») և Վահան Սարգսյանը («Էկո-Վիլ»):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]