Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը

Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Գևո անունով:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մայր թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը, Դոդոզյանը մահացել է հունիսի 26-ի առավոտյան:

«Մահվան պատճառը բրոնխիալ ասթման է: Շատերն են հարցնում, թե նա կորոնավիրուսի՞ց է մահացել: Հստակ կարող ենք ասել` ոչ: Դերասանը կորոնավիրուսով վարակված չի եղել»,- նշեց Ներսիսյանն ու հավելեց, որ Դոդոզյանը երկար տարիներ ասթմայով է տառապել:

Գևորգ Դոդոզյանին շատերը ճանաչում են նրա հումորային մանրապատումներով: Դերասանը 2017-ին նկարահանվում էր «Ոսկե դպրոց» կատակերգական բազմասերիանոց հեռուստասերիալում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]