Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարուքյանի կարծիքով՝ ինչ-որ ուժեր ուզում են ընդդիմադիր դաշտն ազատել ԼՀԿ-ից

Մարուքյանի կարծիքով՝ ինչ-որ ուժեր ուզում են ընդդիմադիր դաշտն ազատել ԼՀԿ-ից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ըննդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով ՝ ՍԴ դիմելու հարցով իրենց հայտարարությունից հետո, խմբակցության անդամների, նրանց հարազատների դեմ «Ֆեյսբուք»-ում  սկսվել  է վիրավորանքների ալիք, որի նպատակը, վարկաբեկելով, ընդդիմադիր դաշտը ԼՀԿ-ից ազատելն ու այդ տեղը զբաղեցնելն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Մարուքյանը նախ կարծիք հայտնեց, որ Քոչարյանի փաստաբանները մոլորության մեջ են գցում, խաբում են: «Որովհետև իրենք ասում, որ դիմումը հետ են վերցնում ու այժմ մեր նախապայմանը (ԼՀԿ-ի՝ ՍԴ դիմելու) չկա, կարող ենք դիմել, դա սուտ է»,- ասաց Մարուքյանն ու նշեց, որ եթե ՍԴ-ն Քոչարյանի գործը քննի այսօր, երեկոյան որոշումը հրապարակի, ԼՀԿ-ն վաղն առավոտյան դիմումը մուտք կանի:

Մարուքյանի կարծիքով՝ այդ «ֆոկուս»-ն ուրիշ բանի համար է: «Մեր որոշման հրապարակումից հետո մի ամբողջ լայնածավալ կամպանիա է սկսվել ԼՀԿ-ի դեմ: Շանտաժի միջոցով մեր նկատմամբ տեղի է  ունենում հայհոյախոսություն, ակնահայտ վիրավորական բառապաշարով հայտարարություններ, «Ֆեյսբուք»-ում  գրառումներ, կեղծ խմբերում  ամենավատ վիրավորանքները մեր, մեր հարազատների հասցեին: Եվ այդ ալիքը երեկ ստացել է իր կուլմինացիան: Այսօր այդ ալիքը պետք է նվազեր, բայց մարդիկ նախաձեռնում են նոր բան (խմբ.- երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները), որը նոր բան չէ, ուղղակի աճպարարություն է, որ երկրորդ ալիք լինի»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ դրա նպատակը ընդդիմադիր դաշտը վարկաբեկման միջոցով ազատելն է, որպեսզի այդ մարդիկ կարողանան ընդդիմադիր դաշտում իրենց տեղը գտնել, քանի որ ուզում են լինել հաջորդ իշխանությունը, ցանկանում են հետ գալ:

Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ Մարուքյանը նշեց, որ ինչ ասում է, վերաբերվում է նաև Միքայել Մինասյանին, Մարուքյանը նաև նրա գրառման մեջ է տեսել իր հասցեին ուղղված վիրավորանքներ: Մարուքյանը նշեց, որ չի տարբերակում, Մինասյանն էլ, Միհրան Հակոբյանն էլ, Արման Սաղաթելյանն էլ, մնացածներն էլ վիրավորել են: «Մեր անձը, մեզ վիրավորում են: Մենք որևէ մեկի անձը վիրավորած չկանք: Վիրավորանքներին մինչև այսօր չենք պատասխանել, շարունակել ենք չպատասխանել այսօր, բայց այդ դեդլայնն այսօր է: Շարունակեք վիրավորել և շարունակությունը կտեսնեք»,-ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Խմբակցությունը դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության  գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը:

ԼՀԿ-ն հունիսի 24-ի ասուլիսում, թեև նշեց, որ Սահմանադրական փոփոխությունները, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև 2րդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության համար, և այն փաստը, որ չի ուղարկվել, ակնառու խախտում է, ու հարցը պետք է դառնա քննարկման առարկա, այնուամենայնիվ, այդ փուլում չեն միանում ԲՀԿ-ի ստորագրահավաքին, իրենք կդիմեն միայն ՍԴ-ում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հունիսի 25-ին հայտնել է, որ հետ են վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները՝ նշելով, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից  Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]