Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարկեդոնովը ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը համարում է Մադրիդյան սկզբունքները

Մարկեդոնովը ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը համարում է Մադրիդյան 
սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքերը մնում են Մադրիդյան սկզբունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարկեդոնովն ասաց Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ։

«Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում հիմնական խնդրահարույց հարցերը մնում են կարգավիճակը, հանրաքվեն, փախստականների խնդիրը։ Կարգավորման ընդհանուր հիմքը նորացված Մադրիդյան սկզբունքներն են»,- նշեց Մարկեդոնովը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ԼՂ խնդրի փուլային տարբերակի հիշատակման մասին, բանախոսը նկատեց, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա. «այդ տերմինաբանությունն օգտագործվել էր դեռ 2-3 տարի առաջ»։

Քաղաքագետն ընդգծեց, որ հայկական ուժերի կողմից ԼՂ շուրջ անվտանգության գոտու շրջանների ազատագրումը կապ ունի անվտանգության համար ակնհայտ ռիսկերի հետ. իսկ 7 շրջանից հայկական ուժերի հեռացումը հղի է հակամարտության սրմամբ։ Հիմնական խոչընդոտներից է նաև հանրաքվեի հարցը, որը Մադրիդյան նորացված փաստաթղթերի համաձայն իրավաբանորեն պարտադիր է։

«Ադրբեջանի համար սա վտանգավոր է, քանի որ Ղարաբաղում կարող են քվեարկել Ադրբեջանից դուրս լինելու կարգավիճակի օգտնի։ Այսպիսով, հարցի փուլային կարգավորման առումով արտառոց ոչինչ չկա, խնդիրն այլ է՝ թե ինչպես կհասկանանք այն։ Այս սկզբունքներում այլ խնդիրներ էլ կան, ինչպես օրինակ՝ Հայաստանի հետ անվտանգության միջանցքի հարցը»,- նշեց Մարկեդոնովը և կարծիք հայտնեց, որ գործընթացը կարող է շարունակվել ևս 10 տարի և արագ լուծման ոչ մի նախադրյալ չկա։

Բանախոսը շեշտեց, որ որոշման արագացումը Մոսկվայի շահերից չի բխում և այս հարցում շտապողականություն պետք չէ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլին հայտնել էր, որ կողմերը քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ փուլային մոտեցում ենթադրող փաստաթղթերի հիման վրա։

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն էլ ի պատասխան այդ հայտարարությանը նշել էր, որ Հայաստանը չի գնա այնպիսի լուծման, որը կվտանգի Արցախի բնակչության անվտնագությանը։

Լիլիթ Դեմուրյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]