Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Վան  քաղաքից 55 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է նաև Երևանում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]