Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտաշատի թատրոնի ստեղծագործական կազմը վերսկսել է աշխատանքը

Արտաշատի թատրոնի ստեղծագործական կազմը վերսկսել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը հունիսի սկզբից վերսկսել է ստեղծագործական աշխատանքները` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան թույլտվության դեպքում առաջիկայում նախատեսվում է բացօթյա բեմահարթակից հանդիսատեսին ներկայացնել Համո Սահյանի պոեզիան:
Ինչպես ասվում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ, պոեզիայի ժանրը այս անգամ հատուկ է ընտրվել, որպեսզի հնարավոր լինի բացառել բեմում մեծ թվով դերասանների ներգրավվածությունը, հետևաբար նաև կոնտակն ու վարակի հետագա տարածումը։
Հարմարվելով ժամանակի թելադրանքին՝ ստեղծագործական կազմը այս ընթացքում թատրոնի ետնաբակում մի քանի հոգիանոց խմբերով փորձեր է անում, որպեսզի դերասանները մարզավիճակում լինեն, և հնարավորինս կանխվի համաճարակային իրավիճակի բացասական ազդեցությունը թատրոնի գործունեության վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]