Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լատվիայում արդեն 5-րդ օրն է կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել

Լատվիայում արդեն 5-րդ օրն է կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր չեն 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում 5 օր շարունակ չեն արձանագրվում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկցնում է, որ այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

«Վերջին մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 1 081 թեստավորում: Վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել: Հինգ օր շարունակ հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Համավարակի ընթացքում Լատվիայում կատարվել է 142 հազար 794 թեստավորում, հիվանդություն հաստատվել է 1 111 մարդու մոտ, մահացել է 30-ը:

Ներկայում բուժհաստատություններում բուժվում է 8 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]