Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան 
հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաստաթուղթը հաստատվեց 74 «կողմ» և 9 «դեմ» ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեմ են քվեարկելու 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին ներկա չէ:

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկմանը ներկա էին նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]