Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոլդովայում կորոնավիրուսից մահացել է 25 բուժաշխատող

Մոլդովայում կորոնավիրուսից մահացել է 25 բուժաշխատող

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտից, երբ երկրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, բուժաշխատողների շրջանում 2 հազար 300 դեպք է հաստատվել: Վարակի հետևանքով բուժաշխատողներից 25-ը մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօրվա տվյալներով բուժաշատողների շրջանում գրանցվել է 2 հազար 300 վարակվածության դեպք, որոնցից 581-ը՝ բժիշկների, 27-ը դեղագործների, 915-ը՝ օգնականների, 117-ը՝ բուժակների, 660-՝ը սանիտարների շրջանում: Ընդհանուր առմամբ մահացել է 25 բուժաշխատող»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 500-ից ավելի է, իսկ վարակվածներինը՝ 15 հազարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]