Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ

Մոսկվայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընթացքում ձերբակալվել 
է մոտ 30 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավապահ մարմինները Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Ալտուֆևյան մայրուղում իրականացրել են կրիմինալ հեղինակությունների ձերբակալման գործողություն. մոտ 30 մարդ արդեն ձերբակալված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրավապահ մարմինները ստացել են տեղեկատվություն կովկասյան հանրապետությունների հանցավոր առաջնորդների հավաքի մասին Ալտուֆևյան մայրուղու սրճարանում: Դրանից հետո ոստիկանությունը և Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել են մոտ 30 մարդու»,- հայտնել են իրավապահ մարմիններից՝ նշելով, որ ձերբակալվածների մեջ կան նաև զինվածներ։

Գործողությունների ընթացքում արձակվել են կրակոցներ, մեկ մարդ վիրավորվել է:

«Բոլոր ձերբակալվածները ստուգվելու են հետախուզվող անձանց տվյալների բազաներում, ինչպես նաև ստուգվելու է նրանց ներգրավվածությունը Մոսկվայի շրջանում կատարված հանցագործությունների մեջ»,- նշել է իրավապահ մարմինների զրուցակիցը։

Համաձայն զրուցակցի հայտնած տվյալների՝ ձերբակալվածների մոտ եղած զենքերը նույնպես կուսումնասիրվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]