Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 711 նոր դեպք․ ապաքինվել է 653, մահացել 14 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 711 նոր դեպք․ ապաքինվել է 653, մահացել 14 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 717 դեպք, որոնցից 10 797-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 404  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 100 400 թեստավորում:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 711 նոր դեպք և 653 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 386 (ավելացել է ևս 14-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 79, 83, 65, 83, 64, 68, 83  տարեկան տղամարդիկ և 64, 73, 62, 76, 76, 68, 68 տարեկան կանայք։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]