1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Լուսավոր Հայաստանը» չի միանում ԲՀԿ-ին. ԼՀԿ-ն ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո

«Լուսավոր Հայաստանը» չի միանում ԲՀԿ-ին. ԼՀԿ-ն ՍԴ կդիմի Քոչարյանի գործի 
քննությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ-ի կողմից վերջերս ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման գործընթացում նկատած խախտումների հարցով դիմել Սահմանադրական դատարան, սակայն այս փուլում չի միանում ՍԴ դիմելու համար ստորագրահավաք նախաձեռնած «Բարգավաճ Հայաստան»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասուլիսում հայտնեցին խմբակցության պատգամավորները: 

 «Սահմանադրական փոփոխությունները, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև 2-րդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության համար: Սա ակնառու խախտում է, և այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա,-ասաց Սիմոնյանն ու կարծիք հայտնեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի դիմումը, սակայն դա այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Պատգամավորի կարծիքով՝ մյուս խախտումն այն է, որ ԱԺ ընդունված կանոնակարգ օրենքի փոփոխություններով՝ հանրապետության նախագահը զրկվել է Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարեկելու իրավունքից: 

Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորնրեի 1/5-րդին խախտումների հիման վրա դիմել ՍԴ: ՍԴ դիմելու մի քանի հիմքեր կան: «Հիմքերից մեկը օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է: Այս հիմքով վիճարկվելու են ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան  փոփոխությունները, որով նախագահին զրկել են իր լիազորություններից: Մեկ այլ հիմքը, որը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով՝  սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է, այսինքն` արդյոք ԱԺ-ն իրավունք ունե՞ր չդիմելու ՍԴ, թե՞ ոչ: Եվ այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է: Հետևաբար այս պահանջների հիման վրա մենք պետք է առաջ գնանք»,-ասաց Սիմոնյանը: 

Սակայն նրա խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու հարցով օրենքը թույլ չի տալիս պատգամավորներին 1/5-րդին դիմել Սահմանադրական դատարան:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն կասեցումից հանել է Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործը և քննելու համար նշանակել է օր: Որպեսզի որևէ ձևով տպավորություն չստեղծվի, թե ԼՀԿ-ն միջամտում է այս գործընթացին, խմբակացությունը որոշել է ՍԴ դիմել 2-րդ նախագահի գործի քննությունից հետո, դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսվել են: 

Նա նաև հայտնեց, որ այս փուլում չեն միանում «Բարգավաճ Հայաստան»-ի ստորագրահավաքին՝ դիմելու ՍԴ, իրենք կդիմեն միայն 2-րդ նախագահի գործի քննությունից հետո:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]