Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Տոտենհեմ»-ը պարտության մատնեց «Վեստ Հեմ»-ին

 «Տոտենհեմ»-ը պարտության մատնեց «Վեստ Հեմ»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վեստ Հեմ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տոտենհեմ»-ն առաջին կեսում ունեցած առավելությունն այդպես էլ գոլի չվերածեց և թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Վեստ Հեմ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Թոմաս Սուչեկը: «Տոտենհեմ»-ին հաջողվեց նաև կրկնապատկել առավելությունը: 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը:  «Տոտենհեմ»-«Վեստ Հեմ»-ին`2:0:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ «Վեստ Հեմ»-ը` 17-րդը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]