Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 5 հազարը

Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 5 հազարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի 1268 նոր դեպք է գրանցվել, մահերի թիվն ավելացել է 27-ով, այսպիսով հատելով 5 հազարի սահմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի «Թվիթեր»-ի գրառմանը:

«Այսօր կորոնավիրուսի 1268 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը 190 հազար 165 է: Մենք կորցրել ենք 27 վարակվածի, մահացածների ընդհանուր թիվը 5001 է: Կորոնավիրուսից այսօր բուժվել է 1315 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 162 հազար 848 է»,- գրել է Քոջան:

Թուրքիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 12-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]