Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման  բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։  

Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համակարգային գործընկերության ձևավորման հարցը, նպատակ ունենալով փոխանակել ընտրված բարձրորակ նախագծերը, իրականացնել գործարքների համատեղ նախաձեռնում, գործընկերների հուսալիության ընտրություն և ստուգում, նախագծերի ապահովագրական և վարկային–երաշխիքային աջակցություն, ցուցահանդեսային և տոնավաճառային գործունեություն, լավագույն փորձի և վերլուծությունների փոխանակում, նախաձեռնել կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացում: 

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում փոխանակել Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համագործակցության հանաձայնագրի տեքստը` փոխգործակցության հստակ  ձևաչափերի ձևակերպմամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]