Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին՝ երկրի 
ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին՝ Ազգային տոնի աթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես արժևորում ենք փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները և շահագրգռված ենք առավել խորացնելու և ամրապնդելու մեր արդյունավետ համագործակցությունը՝ կյանքի կոչելով անցած տարվա մայիսին  Լյուքսեմբուրգ կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ծրագրերը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ վերադարձ բնականոն կյանք, հետագա առաջընթաց և բարեկեցություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]