1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայից բժիշների հաջորդ խումբը Երևան կժամանի շուտով, ներգրավված կլինեն ներկայացուցիչներ սփյուռքից

Ֆրանսիայից բժիշների հաջորդ խումբը Երևան կժամանի շուտով, ներգրավված կլինեն 
ներկայացուցիչներ սփյուռքից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայից բժիշկների հաջորդ խումբը Երևան կժամանի չորեքշաբթի օրը, դրանում ներգրավված կլինեն սփյուռքի մեր հայրենակիցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մեծ պատիվ էր հյուրընկալվել Հայաստանում և կարողանալ աջակցել Հայաստանին՝ կորոնավիրուսի համաճարակի համատեքստում: Որքան հնարավոր էր, մենք կարողացանք աջակցել, օգնել և կիսվել մեր գիտելիքով, և որքանով, որ դա եղավ նպատակահարմար, շատ գոհ ենք դրա համար: Առավել ևս իմ պատվիրակության կազմում, որը բաղկացած էր 10 հոգուց, ոչ ոք հայ չէր, բայց կարծում եմ, որ բոլորը շատ հայեցի մոտեցան հարցին, և կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք հայի արյան նշույլ ունի իր արյան մեջ: Հաջորդ առաքելությունը Երևան կժամանի չորեքշաբթի օրը: Այս անգամ այս առաքելության շրջանակներում ներգրավված կլինեն սփյուռքի մեծ քանակությամբ մասնակիցներ, որոնք շատ ուրախ էին ժամանակ Հայաստան և օգնել»,-ասաց Մինյոնը:

Նա նշեց, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար ուղերձը և հիմնարար լծակն է՝ այս հիվանդությունից ազատվելու համար:

Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]