Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կամերային կենտրոնը բացօթյա համերգով շնորհակալություն հայտնեց կյանքեր փրկող բուժաշխատողներին

Կամերային կենտրոնը բացօթյա համերգով շնորհակալություն հայտնեց կյանքեր փրկող 
բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, հունիսի 21-ին ներկայացված համերգին ելույթ ունեցան փոքր կազմերով։

Նման երախտիքի համերգի անցկացման գաղափարը ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանինն էր։ Այս քայլով կենտրոնն իր շնորհակալություն էր հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր բնակչության առավել խոցելի խմբերի համար:

Համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ տեղադրվել էր հատուկ լուսավորություն, պահպանվել էին անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։

Համերգին երաժշտախմբերը կատարեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոն ուղեկցվեց երախտիքի խոսքերով, ինչպես նաև կյանքեր փրկող բժիշկներին վերաբերող տեսանյութերով։

Հաշվի առնելով համերգի հետ կապված ջերմ արձագանքներն ու հաջողությունը՝ ԿԵԱԿ-ը խոստանում է գեղեցիկ ավանդույթ դարձնել բացօթյա համերգների կազմակերպումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]