Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի Հայրենական  պատերազմի զոհերի հիշատակին

Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի Հայրենական  պատերազմի զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի  Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրի  տեսաձայնագրությունը թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվի հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին:

Համերգին մասնակցում է Կաունասի պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ և թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Մեներգիչներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը,
տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը և բաս
Զոհրաբ Զոհրաբյանը:

Համերգը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 8-ին: Երեկոն նվիրված էր երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Պետրաս Բինգելիս) ստեղծագործական գործունեության 50-ամյակին, և նախագիծն իրականացվել էր մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]