Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներն ուղեկցվում են բողոքի ակցիաներով

Գերմանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներն ուղեկցվում են բողոքի ակցիաներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով, երկրում կտրուկ աճել է R ցուցանիշը, այն է կորոնավիրուսով վարակված մեկ անձի կողմից այլոց վարակելու թիվը: Եթե հունիսի 20-ին այդ ցուցանիշը կազմում էր 1.79, ապա հունիսի 21-ին այն դարձել է 2.88:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ դա նշանակում է՝ յուրաքանչյուր 100 վարակված անձ վարակում է 288 մարդու: Վարակի տարածումը արդյունավետորեն կանխելու համար  անհրաժեշտ է, որ այդցուցանիշը լինի 1:

Ինստիտուտի տվյալներով, կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններոմ, տրանսպորտային ընկերություններում, մսի վերամշակման գործարաններում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատողների շրջանում:

Գերմանիայի Գյոթինգեն քաղաքում մի քանի ոստիկան վնավածք է ստացել բնակելի շենքերի համալիրներից մեկի բնակիչների հետ բախումներում: Այնտեղ վարակի ի հայտ գալու պատճառով բնակիչների համար սահմանվել է կարանտին, իսկ բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել: Նշվում է, որ մարդկանց մի խումբ փորձել է ճեղքել հատուկ դրված մետաղական ցանկապատը: Այդ բնակավայրում 700 մարդու համար հունիսի 18-ին սահմանվել է կարանտին, մեկ օր անց նրանցից 120-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am