Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Facebook»-ը կաջակցի սևամորթներին պատկանող կազմակերպություններին

«Facebook»-ը կաջակցի սևամորթներին պատկանող կազմակերպություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Facebook» սոցիալական ցանցը կծախսի 200 միլիոն դոլար՝ աջակցելու սևամորթներին պատկանող բիզնեսին և կազմակերպություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Շերիլ Սենդբերգը:

«Մենք միավորել ենք մեր աշխատակիցների տարբեր խմբերի գաղափարաներն այն մասին, թե ինչպես  կարող ենք ավելի լավ պայքարել ռասայական անարդարության դեմ: Մենք կհատկացնենք 200 միլիոն դոլար, որպեսզի աջակցենք սևամորթներին պատկանող բիզնեսին ու կազմակերպություններին»,-ասված է Սենդբերգի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սրվեցին ռասայական խնդիրները, բողոքի ացիաներ անցկացվեցին ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների տարբեր քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]