Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատարանը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը կշարունակի հունիսի 22-ին

Դատարանը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը 
կշարունակի հունիսի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվեց՝ Մանուկյանի ինքնազգացողության վատացման պատճառով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։

«Երրորդ օրն է, ինչ քննարկվում է միջնորդությունը։ Այսօր պաշտպանական կողմը 2,5 ժամ հանդես է եկել ելույթով, որից հետո ելույթի հերթը հասել էր Մանուկյանին, բայց նրա ինքնազգացողությունը վատացավ և նիստը հետաձգվեց»,- ասաց Անանյանը։

Դատական նիստը կնշարունակվի հունիսի 22-ին, ժամը 9։30-ին։

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանի ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։

Աբրահամ Մանուկյանը 2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության  խմբակցության պատգամավոր, իսկ արդեն 2012-2018 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]