Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «մայդանի» խափանման մասին

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «մայդանի» խափանման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է խափանել երկրում իրավիճակն ապակայունացնելու նախագիծը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին մի քանի օրերին հետևելով իրավիճակին՝ ես տեսնում եմ, որ ակտիվացել են կոնկրետ ուժեր, որոնք սկսել են ինտենսիվ գործել երկրում իրավիճակը ցնցելու համար: Մենք դա դիտարկել ենք... վաղուց: Ամեն դեպքում մեզ հաջողվել է կատարել որոշ քայլեր և խափանել Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու, երկիրը մայդանի բերելու մեծ նախագիծը»,- ասել է Լուկաշենկոն:

Նախագահը նշել է, որ հաջողվել է դիմակները պատռել ոչ միայն Բելառուսում գործող տիկնիկների, այլև նրանց ստեղծողների, որոնք գտնվում են Բելառուսից դուրս: Լուկաշենկոյի կարծիքով, ներկայում ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի քաղաքական հետաքրությունները կենտրոնացել են Բելառուսի վրա:

Նախօրեին ուժայինները ձերբակալել են Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող Վիկտոր Բաբարիկոյին, ով ղեկավարել է «Բելգազպրոմբանկը»: Նա մեղադրվում է վկաների վրա ազդեցություն գործելու և ապացույցները կոծկելու համար: Մինսկում գտնվող «Բելգազպրոմբանկի» գրասենյակը խուզարկվել է: Իրավապահները նշում են, որ բանկի բազայի հիման վրա գործել է կազմակերպված հանցավոր խումբ, որը երկրից դուրս է հանել ավելի քան 430 միլիոն դոլար:

Բաբարիկոն հայտնել է, որ իշխանությունների գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]