Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայում կանխատեսվում է տարեվերջին 900 հազար աշխատատեղի վերացում

Ֆրանսիայում կանխատեսվում է տարեվերջին 900 հազար աշխատատեղի վերացում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում «L'Unédic» կազմակերպությունը, որը պատասխանատու է գործազրկությունից ապահովագրելու գործընթացի կառավարման համար, կանխատեսում է 900 հազար աշխատատեղի վերացում 2020 թվականի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ կազմակերպության տվյալներով, փոխհատուցում կստանա 630 հազար աշխատանք փնտրող:

Կանխատեսումների համաձայն, 2020 թվականի ավարտին «L'Unédic» կազմակերպությունը կունենա 25,7 մլրդ եվրոյի դեֆիցիտ: 2020 թվականին գործազրկությամբ պայմանավորված` ապահովագրության ծախսերն ավելացել են 17,7 մլրդ եվրոյով և ընդհանուրը կազմում է 59 մլրդ եվրո: Այս ցուցանիշը 2019 թվականի համեմատ ավելացել է 43 տոկոսով:

Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով առաջին կիսամյակում մասնավոր հատվածում փակվել է 497 հազար 400 աշխատատեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]