Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Facebook»-ը, «Google»-ը և «Twitter»-ն ամերիկացի օրենսդիրների ուշադրության կենտրոնում են

«Facebook»-ը, «Google»-ը և «Twitter»-ն ամերիկացի օրենսդիրների ուշադրության 
կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսում անհանգստացած են նախագահական ընտրություններում արտաքին միջամտության նոր սպառնալիքով: Հունիսի 18-ին «Facebook»-ի, «Google»-ի և «Twitter»-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն առցանց լսումների շրջանակում հանդիպել են ամերիկացի օրենսդիրների հետ: Լսումները նվիրված էին նոյեմբերի 3-ին սպասվող նախագահական ընտրություններին արտաքին միջամտության խնդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ «Facebook»-ի, «Twitter»-ի ղեկավարության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք չեն հայտնաբերել համակարգված արտաքին միջամտության վերաբերյալ որևէ ապացույց՝ կապված ԱՄՆ-ում քվեարկության կամ վերջին զանգվածային ցույցերի առցանց քննարկման հետ:

Ամեն դեպքում «Twitter»-ի գլոբալ ռազմավարության և զարգացման գծով տնօրեն Նիկ Փիքլզը հայտարարել է, որ սոցիալական ցանցը բախվել է մի իրավիճակի, երբ շահարկումների հարթակից անցում է կատարվել հրապարակային թվիթների, որոնք արվել են պետական օգտահաշիվներից և պետական լրատվամիջոցների էջերից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը, իր հերթին, մեղադրել էր սոցիալական ցանցերին գրաքննության համար և կոչ էր արելկառավարությանը չեղարկել պաշտպանության միջոցները, որոնցից օգտվում են տեխնոլոգիական հարթակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]