Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շտապօգնության 1-03 համակարգը շուտով միևնույն պահին կկարողանա ընդունել 14 կանչ

Շտապօգնության 1-03 համակարգը շուտով միևնույն պահին կկարողանա ընդունել 14 
կանչ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է աշխատում՝ ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հայտնում են, որ երեկոյան ժամերին համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է լինում։

«Միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է: Այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը հատկապես մեծ է «պիկ» ժամերին` 18։00-00։00­ից, երբ մեկ ժամվա ընթացքում ստանում ենք մինչև 130-150 կանչ»,- նշում են շտապօգնության ծառայությունից:

Մեկ կանչի ընդունումն ու համապատասխան բրիգադին հանձնումը տևում է 3-5 րոպե: Ներկա դրությամբ Երևանի շտապ օգնության ծառայության կողմից օրական սպասարկվում է շուրջ 1200 կանչ` թվով 50 բժշկական բրիգադի կողմից, և ևս 300 կանչ տրվում է խորհրդատվություն ստանալու նպատակով:

Սակայն 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն դիմել է «Վեոն Արմենիա» ընկերությանը: Ընդամենը 3-4 օրվա ընթացքում համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am