Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ռոմա»-ի մարզական տնօրենը հեռացվել է թիմից

«Ռոմա»-ի մարզական տնօրենը հեռացվել է թիմից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի մարզական տնօրենը պաշտոնապես հեռացվել է ակումբից

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին չի շարունակի համագործակցությունը մայրաքաղաքային ակումբի հետ: Պատճառը տարաձայնություններն են ակումբի նախագահ Ջեյմս Պալոտայի հետ՝ թիմի վարած քաղաքականության հարցում: Պետրակին կարող է դատի տալ ակումբին` ժամանակից շուտ իր հետ պայմանագիրը խզելու պատճառով

Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումներըԿորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]