1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի ակտիվիստներին. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի ակտիվիստներին. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի 
հանձնախումբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրդողանը թիրախավորում է և փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են  Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիական ակտիվիզմի գործիքակազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, այս մասին նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղեկավարած՝ իր աշխատակազմի խորհրդատվական մարմնի՝ մոտ հինգ ժամ տևած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող քաղաքացիական ակտիվիստնտերի դեմ ճնշումներ կազմակերպելու հարցը:

Հաղորդագրության մեջ նշված է. «Սրանով Էրդողանը նախ և առաջ թիրախավորում է և փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են  Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիական ակտիվիզմի գործիքակազմը:
 
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով Եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին, Եվրոպական միության խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին, և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել թուրքական իշխանությունների կողմից Հայ դատի ակտիվիստների դեմ ուղղված այլատյաց քաղաքականության դեմ:
 
Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս հանդիպումը, փաստորեն, Էրդողանի՝ այս տարվա մայիս ամսին արած հայտարարության տրամաբանական շարունակությունն է, երբ նա սպառնաց պայքարել «հայկական լոբբինգի» դեմ, որն, անշուշտ, նախևառաջ ընդգրկում է ամբողջ աշխարհում գործող Հայ դատի հանձնախմբերը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ցավոք, Հայոց ցեղասպանության ժխտումը և հայերի դեմ ատելության սերմանումը Թուրքիայում պետական քաղաքականություն են»:
 
«Այժմ Էրդողանի կառավարությունը պաշտոնապես և բացահայտ կերպով որոշում է ընդունել  ահաբեկման պետական քաղաքականություն վարել ամբողջ աշխարհում Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքար մղողների դեմ: Սակայն թուրքական իշխանությունները պետք է արդեն հասկացած լինեին, որ Հայ դատի ակտիվիստների դեմ ահաբեկումն ինչպես չի գործել նախկինում, այդպես էլ չի գործելու ապագայում: Ընդհակառակը, սա նույնիսկ ազդակ է՝ էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալելու և հանուն արդարության հաստատման մեր ուժերն էլ ավելի միավորելու: Այս հանդիպումը, սակայն, ևս մեկ անգամ ցույց տվեց Էրդողանի կառավարության իրական դեմքը և թե ինչ քայլերի է այն ընդունակ:

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ինչպես նաև հատուցումները համընդհանուր արդարության հաստատման խնդիր են: Թուրքիան ստիպված է իր  անցյալի հետ հաշվի նստել: Հենց սա են Թուրքիայից պահանջում աշխարհի տասնյակ երկրների խորհրդարաններ, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանը», - ամփոփեց Կարապետեանը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]