Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

Վան Գոգի և Գոգենի նամակը հասարակաց տուն նրանց այցելության մասին վաճառվել է 210 հազ. եվրոյով

Վան Գոգի և Գոգենի նամակը հասարակաց տուն նրանց այցելության մասին վաճառվել է 
210 հազ. եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինսենթ Վան Գոգի և Փոլ Գոգենի նամակը, որը մանրամասնում է նրանց այցելությունը հասարակաց տուն, աճուրդում վաճառվել է 210 հազ. 600 եվրոյով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:

Նամակը հունիսի 16-ին գնվել է Վինսենթ Վան Գոգ հիմնադրամի կողմից Փարիզի «Դրոու» աճուրդի տանը:

Ամստերդամի Վան Գոգ թանգարանում, որտեղ նամակը ցուցադրության կդրվի այս տարվա վերջին, վկայում են, որ դա միակ նամակագրությունն էր, որը երբևէ Վան Գոգն ունեցել է մեկ այլ նկարչի հետ: Թանգարանը որակել է նամակը որպես «Վան Գոգի գրած ամենակարևոր փաստաթուղթը, որը գտնվում էր մասնավորի ձեռքում»:

Աճուրդների տունը հայտնում է, որ Վան Գոգը և Գոգենը «լիովին գիտակցում էին, որ իրենց արվեստը շրջադարձային է, և որ միայն ապագա սերունդները դա կհասկանան»: «Մենք ուրախ ենք և շատ երախտապարտ ենք, որ «Վինսենթ Վան Գոգ» հիմնադրամը հնարավորություն է տվել մեր հավաքածուին ավելացնել նման ուշագրավ նամակ, ինչպիսին սա է, հատկապես այս դժվարին ժամանակներում»,- նշել է Վան Գոգ թանգարանի տնօրեն Էմիլի Գորդենքերը:

Վան Գոգը և Գոգենը հետիմպրեսիոնիստական նկարիչներ են, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, համոզված էին, որ առաջնորդում են «արվեստի մեծ վերածնունդը»` ըստ նամակի: Նկարիչները փորձել են տարածել իրենց գեղարվեստական հայացքներն Արլեսում, բայց մի քանի ամիս միասին անցկացնելուց հետո, նրանց ընկերությունը տխուր վերջաբան է ունեցել, և Գոգենը հեռացել է:

Նամակը գրվել է Վան Գոգի հոգեկան խանգարումից և ականջը կտրելուց մի քանի շաբաթ առաջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ