Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի գրավի դիմաց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը ազատ կարձակվի գրավի դիմաց։

Դատարանը որոշեց Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]