Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին

Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց  ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից:

«Այդ փոփոխությունը թույլ է տալիս եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել առկա համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար: Այժմ մենք սահմանել ենք օպտիմալ մի ցանկ, ըստ որի, այդ մասնագիտություններով սովորող ուսանողները եթե աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից վճարել իրենց վարձավճարները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: 

Ցանկը հնարավոր է գտնել ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]