1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՃՏՊ ՈՒջան գյուղի մոտակայքում․ կա զոհ

ՃՏՊ ՈՒջան գյուղի մոտակայքում․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 17-ին, ժամը 23։00-ին տեղեկություն է ստացվել, որ ՈՒջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-ՈՒջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդիդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]