Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները պայմանավորվել են լուծել սամանային խնդիրը

Չինաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները պայմանավորվել են լուծել սամանային 
խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սահմանային բարդ իրավիճակը արդարացի ձևով կարգավորելու հարցում: Սահմանային բարդ իրավիճակը վերջին օրերին բավական սրվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Կողմերը համաձայնվել են արդարացի ձևով կարգավորել սահմանային բարդ իրավիճակը, որն ի հայտ եկավ Գալվանի հովտային հատվածում բախումների հետևանքով»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում: Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հնդկաստանի և Չինաստանի միջև լարվածությունը սկսվել է հունիսի 15-ին Գալվանի հովտային հատվածում: Չինաստանի զինվորականների տվյալներով, Հնդկաստանի զինվորականները սահմանին խախտել են պարտավորությունները և կրկին անօրինական հատել են փաստացի վերահսկողության գիծը: Միտումնավոր հասցրել են սադրիչ հարված, ինչն էլ հանգեցրել է բախումների: Եղել են վիրավորներ և սպանվածներ: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բախումը տեղի է ունեցել չինական կողմի՝ Գալվանի հովտում փաստացի վերահսկողության գիծը միակողմանի փոխելու արդյունքում:

Չինաստանի և Հնդկաստանի միջև առկա է հնուց եկող տարածքային վեճ՝ կապված Քաշմիրի հյուսիսում լեռնային տարածքների պատկանելության հետ: Դրանից բացի, կա խնդիր 60 հազար կմ² տարածքի հետ կապված, որը գտնվում է Արունաչալ Պրադեշ նահանգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]