Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը մեկնել է Սիրիա

Հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը մեկնել է Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։

«Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների՝ 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]