Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելառուսի նախագահը ներկա կլինի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին

Բելառուսի նախագահը ներկա կլինի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին 
նվիրված զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու հրավերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Մեզենցևը: Նա երախտագիտություն է հայտնել Բելառուսի առաջնորդին հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու պատրաստակամության համար:

Այս շաբաթ արդեն Ռուսաստան են ժամանել զինվորականներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախաստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Սերբիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Ռուս գործընկերների հետ նրանք կմասնակցեն հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին:

Գարնանը Վլադիմիր Պուտինը, համավարակով պայմանավորված, որոշում էր կայացրել հետաձգել Հաղթանակի 75-ամյակին նվիրվածզորահանդեսը: Ավելի ուշ որոշում կայացվեց այն անցկացնել հունիսի 24-ին:

Ակնկալվում է, որ զորահանդեսին մասնակցելու է ավելի քան 13 հազար զինվորական, լինելու է 234 միավոր ժամանակակից և պատմական նշանակություն ունեցող տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]