Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մակունցը պարզաբանեց, թե ինչու էր «Իմ քայլը» լուռ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդության հարցով նիստում

Մակունցը պարզաբանեց, թե ինչու էր «Իմ քայլը» լուռ Ծառուկյանի վերաբերյալ 
միջնորդության հարցով նիստում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութան ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե խմբակցությունն ինչու էր լուռ հունիսի 16-ի նիստում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկմանը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ հունիսի 17-ի նիստում իր ելույթում:

«ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձևակերպված՝ ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էինք: Եվ հիմա պարզաբանեմ, թե ինչու: Որովհետև իրավական գործընթացին, իրավական գործին «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե ՀՀ հանրությունը, թե մեր միջազգային գործընկերներն իրավունք ունեն առանց որևէ ավելորդ զեղումների, ավելորդ ելույթների միջամտության, լսել և հասկանալ, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ վերջին շրջանում բոլոր հնարավոր հարթակներում փորձ է կատարվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ դրանով իսկ փորձ կատարելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ: «Ուստի, որևէ գործով, որևէ կերպ չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ ՀՀ-ում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի պնդումներին, թե իշխանությունը Ծառուկյանին վերագրվող գործով ցանկանում է պարզապես լռեցնել ընդդիմությանը՝ Մակունցը վստահեցրեց, որ որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունը ոչ միայն չի համապատասխանում իշխանության արժեքային հենքին, այլ նաև չի համապատասխանում իրականությանը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասինոր պետական պաշտոնատար անձինքկազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թմայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածումհամոզելունյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակովմայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայրինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակովձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցովհաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներումորպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներիսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։

Վերոգրյալից բացինյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասինոր 2004 թապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներըմասնակցելով տարբեր տարիների ընթացքում ՀՀ-ում անցկացված  ԱԺտեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններինիրենց կուսակցությանթեկնածուներիհանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառքդրամգույք կամ որևէ այլ առավելությունորպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թհունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասիՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերիՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]