Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Oպերային թատրոնն առցանց համերգով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

Oպերային թատրոնն առցանց համերգով շնորհակալություն կհայտնի 
բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամիսներ շարունակ բազմաթիվ բուժաշխատողներ, մոռանալով սեփական կարիքները, անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ՝ փրկելով հազարավոր կյանքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուժաշխատողի օրվան ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նրանց շնորհակալություն է հայտնում յուրահատուկ համերգային ծրագրով, որը կներկայացվի հունիսի 18-ին՝ ժամը 20:00-ին թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Թատրոնն ամբողջ անձնակազմի անունից սիրելի արտիստների կատարումներով շնորհակալություն է հայտնում բոլոր բուժաշխատողներին անմնացորդ նվիրումի և բարձր գնահատանքի արժանի աշխատանքի համար: Լցվենք մշակութային ոգով և միասին պայքարենք համաճարակի դեմ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրությունում:

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բուժաշխատողի օրը: Օրը պաշտոնական և ոչ պաշտոնական օղակներին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]