Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 
հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հունիսի 16-ից սկսած անձը հաստատող փաստաթուղթ իրենց մոտ չունենալու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը: Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձևակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է: Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Հայաստանում հունիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17 489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 85 556 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 293 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 96 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]