Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է. նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել

Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է. նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է 
հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Նախագահի լրատվական ծառայությունը հաղորդել է, որ նրա մոտ թոքաբորբը միջին ծանրության է, առայժմ թթվածնային սարքի կարիք չունի: Առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Նախորդ շաբաթ Ելենա Զելենսակայան թեստավորում էր անցել, և նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրանք հանձնել են կրկնակի թեստ, որի արդյունքը բացասական է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]