Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների անունները  

Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների անունները

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտություն հանուն ապագայի»  մշակութային հիմնադրամի կողմից սահմանված տարեկան անվանական կրթաթոշակի դիմորդների առցանց ունկնդրումներն ամփոփվել են հունիսի 15-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմորդների ելույթները գնահատվել են միջազգային հանձնաժողովի կողմից, որը համախմբել էր հայտնի հայազգի երաժիշտների՝ Էդվարդ Հայրապետյանին (կոմպոզիտոր), Վահագն Պապյանին (Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դիրիժոր և դաշնակահար), Սուրեն Բագրատունուն (Միչիգանի պետական համալսարանի երաժշտական քոլեջի պրոֆեսոր, թավջութակահար) և Բորիս Ալլախվերդյանին (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, կլարնետահար)։

Ունկնդրումների արդյունքում ընտրված շնորհալի երիտասարդ երաժիշտները կստանան անվանական կրթաթոշակ (ամսական 100 եվրոյին համարժեք դրամ)։ Բացի այդ, կրթաթոշակառուները կմասնակցեն առցանց վարպետության դասերի, իսկ տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ նրանց հնարավորություն կընձեռվի մեկնել արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերի։ Վերջինից զատ, յուրաքանչյուր կրթաթոշակառուի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն կընձեռի անվճար ներկա գտնվել նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաև նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։

 Հանձնաժողովի որոշմամբ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուներ են ճանաչվել հետևյալ 10 տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողները. Բոյաջյան Դավիթ Հարությունի (ջութակ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց), Անիսիմովա Ասյա Իգորի (ջութակ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց), Հակոբյան Մարի Արմանի (թավջութակ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց), Հեքեքյան Հայկ Տիգրանի (հոբոյ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց), Գասպարյան Տիգրան Արմենի (հոբոյ, Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց), Տոնոյան Դավիթ Արայիկի (ֆագոտ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց), Գալստյան Սաթենիկ Արտյոմի (գալարափող, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց), Առաքելյան Միհրան Աշոտի (շեփոր, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ), Դավթյան Սամվել Կարենի (տրոմբոն, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց), Սարգսյան Գուր Գոռի (դաշնամուր, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց):

 Կրթաթոշակը սահմանված է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կողմից և միտված է մշակույթի և արվեստի երիտասարդ տաղանդավոր ներկայացուցիչների բացահայտմանը, հեռանկարային աջակցմանը, հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]