Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նյու Մեքսիկոյում բողոքի ակցիայի ժամանակ hնչել են կրակոցներ

Նյու Մեքսիկոյում բողոքի ակցիայի ժամանակ hնչել են կրակոցներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում կայացած ոստիկանության գործողությունների ու ռասիզմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի եղել են կրակոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել քաղաքի ոստիկանությունը:

«Տեղի են ունեցել կրակոցներ, մեկ տղամարդ վիրավորվել է և տեղափոխվել բուժհաստատություն: Հաղորդվում է, որ տուժածը գտնվում է կայուն ծանր վիճակում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեպքից հետո կիրառել են հատուկ միջոցներ ոստիկանության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կասկածյալին ձերբակալելու համար:

Իրավապահ մարմինները դեպքի հետ կապված սկսել են քննություն:

Նման բողոքի ակցիաներն անցկացվում են ԱՄՆ-ում և երկրից դուրս, ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ձևավորված շարժման շրջանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]