Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիան ընդունում է առաջին զբոսաշրջիկներին

Իսպանիան ընդունում է առաջին զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրները շարունակում են մեղմացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Անգլիան բացում է ոչ պարենային ապրանքների խանութները, Ֆրանսիան վերաբացում է սահմանները ԵՄ անդամ այլ երկրների հետ, իսկ Իսպանիան ընդունում է առաջին զբոսաշրջիկներին Գերմանիայից: Նշվում է, որ դա առայժմ փորձնական քայլ է:

Փորձնական այդ քայլի շրջանակում Իսպանիան Գերմանիայից կընդունի 11 հազար զբոսաշրջիկի: Նրանք հիմնականում Իսպանիա են մեկնում երկշաբաթյա հանգստի նպատակով: Իշխանությունները ցանկանում են հասկանալ, թե նոր կանոններն ու սահմանափակումներն ինչպես են յուրացնում զբոսաշրջային կազմակերպությունները: Այդ կանոններն ու սահմանափակումները մտցվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Իսպանիան մտադիր է ամբողջությամբ զբոսաշրջիկների համար սահմանները բացել հուլիսի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]