Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիմակ կրելը COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական միջոցն է. ՀՀ վարչապետ  

Դիմակ կրելը COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական միջոցն է. ՀՀ 
վարչապետ  

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ հասարակության մի զգալի հատվածը շարունակում է չպահպանել անվտանգության կանոնները և չկրել դիմակներ: «Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ պահպանեն ամենատարրական ու ամենաէֆեկտիվ միջոցը: Խոսքը դիմակներ կրելու մասին է: Ըստ էության, արձանագրենք, որ Հայաստանում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող քարոզչության, վարույթների, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, ըստ որի դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Տասնյակ երկրների, այդ թվում, վարակից ամենաշատը տուժած Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը վճռորոշ ազդեցություն ունի:  Ուզում եմ ասել, որ սա այսօր է հրապարակվել, այսինքն՝ դիմակների հետ կապված համոզմունքն առկա է այս փուլում: Նախկինում դիմակների էֆեկտիվության հետ կապված  նման համոզմունք չի եղել: Հետևաբար հայտարարությունների հետ կապված անճշտություններ եղել են տարբեր տեղերում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նույն հոդվածի՝ դիմակները խիստ անհրաժեշտ են առողջ մարդկանց ևս, որոնք հնարավորություն են տալիս չշնչել ուրիշների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: Այս պարագայում դիմակը էֆեկտիվ միջոց է: Նիկոլ Փաշինյանը մեջբերել է հոդվածից ևս մեկ հատված, ըստ որի, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոններն այդքան շատ արդյունքներ չեն տվել: Արդյունքներն առավել շատ տեսանելի են եղել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո:

Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է խստորեն պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սսոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]