Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան օրվա առիթով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է․

« Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգա­վաճ­ման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառա­վա­րության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը:

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարե­կա­մա­կան հարաբերությունների խորացմանը: 2019 թվականի մայիսին Չինաստան կատա­րած իմ այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծու­թյուն­ների իրականացումը և այդ հանդիպմանը հաջորդած փոխանակումները համագործակցության տարբեր ոլորտներում նոր թափ են հաղորդել մեր հարաբերություն­ների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր պետությունների միջև համագործակցության վերընթաց զարգացումն առավել խթանելու նպա­տա­կով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր ընտա­նիքին և հարազատներին՝ երջանկություն ու բարօրություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]