Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգում հոգեբուժարանի պացիենտներից մեկն այրել է հիվանդասենյակը

Սանկտ Պետերբուրգում հոգեբուժարանի պացիենտներից մեկն այրել է 
հիվանդասենյակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան hոգեբուժության և նյարդաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում հունիսի 12-ին հրդեհ է բռնկվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հոգեկան խանգարմամբ պացիենտն այրել է հիվանդասենյակներից մեկը։ Այս մասին հայտնել են քաղաքային դատախազությունից։

Ինչպես հաղորդել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը, հրդեհը տեղի է ունեցել Բեխտերևի անվան կենտրոնի չորրորդ հարկում՝ 10 քմ մակերեսով տարածքում: Տուժածներ չկան։ Մարդիկ դուրս են բերվել շենքից, մինչև հրշեջների ժամանումը։

Նևսկի շրջանի դատախազությունն այդ միջադեպի վերաբերյալ նյութերն առգրավել է ԱԻՆ հետաքննության մարմիններից և դրանք փոխանցել քննչական մարմիններին։ Վերջիններս հրկիզման փաստով քրեական գործ են հարուցել «Ուրիշի գույքի դիտավորյալ զգալի չափով վնասումը, որը կատարվել է հրկիզման միջոցով» հոդվածով:

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]