Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արոնյանը Clutch Chess-ի 6 պարտիայից հետո զիջում է Կարլսենին    

Արոնյանը Clutch Chess-ի 6 պարտիայից հետո զիջում է Կարլսենին

 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Clutch Chess International-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Նորվեգ մրցակցի հետ 6 պարտիայից երեքն Արոնյանն ավարտեց ոչ-ոքի, իսկ երեքում` պարտություն կրեց: Արոնյան-Կարլսեն` 2:6: Հունիսի 12-ին գրոսմայստերները կանցկացնեն ևս 6 պարտիա:

Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն

Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]