Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում ոստիկանի վրա հարձակման նոր դեպք է գրանցվել

Կալիֆոռնիայում ոստիկանի վրա հարձակման նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հարձակման են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը: Ենթադրյալ հարձակվողը 26-ամյա Մեյսոն Ջեյմս Լաիրան է, ով թաքնվել և հարմար պահի կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ:

«Սպանության գործով քննություն է սկսվել: Մենք ենթադրում ենք, որ կասկածյալը ողջ է և ազատության մեջ է: Մենք տեղեկություն էինք ստացել այն մասին, որ այդ հատվածում դիակ է հայտնաբերվել: Մեր աշխատակիցները գնացել են կանչի հետքերով: Միաժամանակ զանգ է գրանցվել նաև շրջանային շերիֆի գրասենյակում, որտեղից դուրս է եկել ոստիկանության մեքենան: Մենք ենթադրում ենք, որ այս թակարդը սարքողը թափառաշրջիկ է: Նա կրակել է շերիֆի տեղակալի ուղղությամբ, և փամփուշտը դիպել է նրա գլխին»,-մանրամասներ է ներկայացրել շրջանային ոստիկանության ղեկավար Տաի Լյուիսը:  

Նշվում է, որ այդ գործողությունը պլանավորված է եղել՝ իմանալով, որ ոստիկանները կարձագանքեն զանգին և կգնան ասած վայր: Քաղաքացին հարձակվելու մտադրություն է ունեցել:

Ավտոմեքենայի մեջ գտնվող երկրորդ ոստիկանը պատասխան կրակ է բացել: Տեղում փոխադարձ կրակոցները շարունակվել են որոշ ժամանակ:

Վերջին հինգ օրվա մեջ սա ոստիկանի վրա հարձկման արդեն երկրորդ դեպքն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]