1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալացիների, իսպանացիների կեսից ավելին եկամտի նվազում է ունեցել. Գերմանիան բարվոք վիճակում է

Իտալացիների, իսպանացիների կեսից ավելին եկամտի նվազում է ունեցել. Գերմանիան 
բարվոք վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակիչները կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից ավելի քիչ են տուժել, քան Եվրոպայի հարավի երկրները: Իտալիայում և Իսպանիայում եկամուտների նվազում ունեցել է բնակչության կեսից ավելին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով հարցման արդյունքները:

Մասնավորապես, Գերմանիայի բնակիչների մեկ երրորդը կորոնավիրուսի հետևանքով իր ֆինանսական վիճակի վրա զգացել է բացասական ազդեցություն: Այդ մասին են վկայում «PwC» միջազգային կազմակերպության կատարած հարցման արդյունքները:

Համեմատելով եվրոպական մյուս երկրների տվյալների հետ՝ նշվում է, որ Գերմանիայում իրավիճակն ավելի բարվոք է: Իսպանիայում եկամուտների կրճատում ունեցել է հարցման մասնակիցների 61 տոկոսը, Իտալիայում՝ 57 տոկոսը:

Նշվում է, որ հարցման արդյունքների համաձայն, Գերմանիայի բնակիչների 38 տոկոսը պատրաստվում է հաջորդ ամիս ավելի շատ գումար ծախսել: Միայն 25 տոկոսն է նշել, որ պատրաստվում է կրճատել իր ծախսերը: Իսպանիայում քիչ գումար պատրաստվում է ծախսել հարցվողների 56 տոկոսը, իսկ Իտալիայում՝ 42 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]