Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Մեր ռազմավարությունն է՝ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը. վարչապետ

Մեր ռազմավարությունն է՝ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների 
պահպանումը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի վարակվածության հետ կապված այսօրվա 100-տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը: Վարակման դեպքերի 95 տոկոսը գործող կանոնները չպահպանելու հետևանք է: Այսինքն կամ դիմակ չեն կրել, կամ սոցիալական հեռավորություն չեն պահպանել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանել, կամ երեքը միասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ նկատելով, որ վերջին շրջանում լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ կանոնների չպահպանումը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այստեղ մեծ դեր ունեն ՏԻՄ մարմինները, որոնք ամեն նման դեպքում՝ պետք է հաղորդակցության մեջ մտնեն քաղաքացիների հետ, նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հաջորդ խնդիրը «ընդհատակյա» հարսանիքներն են: «Շատ կարեւոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»,- ասաց վարչապետը:

Պարետատան ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Դա ենք դիտում որպես կորոնավիրուսի վարակի թվերի անկման հիմնական միջոց:
Կրկին ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել պահել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն պատժիչ գործողություններ, բայց մենք հավատում ենք, որ դրական դինամիկան բնակչության հետ մեր երկխոսության հետևանք է», -  ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]